Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 4-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Գարեգին Բ-ի գահակալության 12-րդ տարեդարձի եւ ծննդյան 60-ամյակի առիթով տեղի ունեցած Հայրապետական մաղթանքի արարողությանը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահաի մամուլի գրասենյակից:
Բացի այդ, Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակի եւ գահակալության 12-րդ տարեդարձի առիթով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միությունը կազմակերպում է համերգային ծրագիր: Կմասնակցեն « Արարատ» միության համանուն երգչախումբն ու պարախումբը: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 5-ին` ժ. 15:30, առաջնորդարանի սրահում:




























