Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում հանրապետության ավտոճանապարհների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար գործում է թեժ գիծ` 56.25.33 հեռախոսահամարով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` դրանից բացի նոյեմբերի 15-ից նախարարության պաշտոնական կայքէջում կտեղադրվի ճանապարհների իրավիճակը նկարագրող  քարտեզ: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի` վրացական կողմի հետ ձեռք բերված պամանավորվածության համաձայն,  նախարարության կայքի առաջին էջում, տեսանելի հատվածում արդեն տեղադրված է Վրաստանի հանրապետության ավտոճանապարհների, այդ թվում` Վերին Լարսի անցակետի վերաբերյալ տեղեկատվություն` Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի էլեկտրոնային հասցեն եւ հեռախոսահամարը: Տեղեկատվությունն, ըստ անհրաժեշության, պարբերաբար կթարմացվի: