Թերթը գրում է, որ իր տեղեկություններով Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ ոստիկանապետ դառնալուց հետո, հրաժարական է ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ Խաչիկ Գրիգորյանը:
«Ինչպես ասում են, «սպեցնազի» պետի տեղակալը հրաժարական է ներկայացրել Վովա Գասպարյանի հետ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով: Ոստիկանության լրատվության վարչությունից հաստատեցին Գրիգորյանի հեռանալու լուրը: Սա նշանակում է, որ ոստիկանները հասկանում են,թե ինչ կտրուկ քայլերի կարող է դիմել Վլադիմիր Գասպարյանը, դրա համար էլ կամաց-կամաց հեռանում են»,- գրում է «Ժողովուրդ»-ը:




























