Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` առաջիկայում Հայաստանում օլիգարխի համարում ունեցող ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը, պատրաստվում է լքել հանրապետությունը: «Շրջանառվող խոսակցությունների համաձայն` նա այս օրերին զբաղված է իր ունեցվածքի, մասնավորապես, Հայաստանում եղած անշարժ գույքի վաճառքով: Ավելացնենք, որ վերջերս մենք տեղեկացրել էինք, որ Լեւոն Սարգսյանը բանկերից մեծ վարկեր է վերցրել, եւ հիմա որոշակի դժվարություններ են առաջացել այդ վարկերը փակելու հետ: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը դադարել է առաջվա պես սիրել Լեւոն Սարգսյանին, իսկ սա նվազագույնը նշանակում է, որ գալիք խորհրդարանում Ալրաղացի Լյովն այլեւս ներկայացված չի լինի: Ինչ վերաբերում է նրա` Հայաստանը լքելու խոսակցություններին, ապա, մեր տեղեկություններով, նա պատրաստվում է հանգրվանել եվրոպական որեւէ երկրում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Տեղադրություն




























