Հայաստանում նոյեմբերի 7-8-ը ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի: Մասնավորապես,  նոյեմբերի 7 –ին հանրապետության մի շարք շրջաններում` Լոռիում, Տավուշում,  Սյունիքիում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում  սպասվում են  ձայն առատ տեղումներ, լեռնային շրջաններում` ձյունախառն մրրիկ,  ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը կնվազի 13-15 աստիճանով, հաղորդում է «Հայպետհիդրոմետը»: Մնացած շրջաններում սպասվում է  օդի ջերմաստիճանի մինչեւ  6-8  աստիճանի նվազում: Նոյեմբերի 8-ից սպասվում է  ջերմաստիճանի նվազում եւս 3-5 աստիճանով: