Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի ոստիկանական անցակետերից մեկում ձերբակալվել է  Մարդու իրավունքերի միության Հաքքարիի նահանգային բաժնի ղեկավար Իսմաիլ Աքբուլութը։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  ոստիկանական անցակետում Իսմայիլ Աքբուլութի հետ միասին ձերբակալվել են նաեւ Հաքքարիի քաղաքապետարանի խորհրդի անդամներ Նուսրեթ Քուրթը եւ եւ եւս 2 հոգի։

Մարդու իրավունքերի միության Հաքքարիի նահանգային բաժնի ղեկավարին ու մյուս ձերբակալված անձանց հարցաքննության համար տարել են Հաքքարիի ոստիկանություն։