2024 թվականի հունվարին 2023-ի հունվարի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,7 տոկոս: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ այդմ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 21 տոկոսով, շինարարությունը՝ 9,5 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 19,3 տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առեւտրի)՝ 4,4 տոկոսով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ սպառողական գները այս տարվա հունվարին նվազել են 0,9 տոկոսով, արդյունաբերական ապրանքների գները՝ 0.3%-ով։
Բացի այդ, 6.4%-ով նվազել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 78.8%-ով, որից արտահանումը 2.1 անգամ, իսկ ներմուծումը՝ 61.4%-ով։





























