Իտալիայում, այսօր` նոյեմբերի 7-ին, համազգային գործադուլ են հայտարարել տրոնսպորտի ոլորտի աշխատողները: Առավոտից մեծ քաղաքներում դադարել է գործել մետրոն, ավտոբուսները եւ տրամվայները, փողոցներում կիլոմետրերով խցանումներ են:

Գործադուլավորները պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում, աշխատավարձերի ավելացում եւ այսպես կոչված նոր կոլեկտիվ պայմանագրի կնքում, որը կարգավորում է տրանսպորտային սեկտորի աշխատանքը:

Նշենք, որ նոյեմբերի 8-ի երեկոյան, գործադուլավորներին կմիանան նաեւ բենզալցակայանների աշխատակիցները: Նրանք եռօրյա գործադուլ կանեն: