Փետրվարի 28-ին Ազգային ժողովի նիստում քննարկվում է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցը։
Հանրապետության կառավարությունը այս պաշտոնին նորից առաջադրել է հանձնաժողովի գործող նախագահ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունն ու կենսագրությունը ներկայացրել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Բաղրամյանը ծնվել է 1977թ. Երեւանում։





























