Ռուսական ուղղությամբ աշխատող թուրքական ընկերությունները չեն կարողանում ստանալ հասույթը ՌԴ-ի հետ բանկային գործառնությունների արեւմտյան կոշտ սահմանափակումների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Ekonomim թուրքական թերթը։
Պարբերականը նշել է, որ արտահանողները իշխանություններին խնդրում են Ռուսաստանը ներառել 33 երկրների ցուցակում, որոնց հետ գործարքները կարելի է իրականացնել բանկային համակարգից դուրս։ Դա թույլ կտա շրջանցել պատժամիջոցային սահմանափակումները։
Պարբերականի տվյալներով՝ ընկերությունները չեն կարող փակել արտահանման պայմանագրերը, քանի որ բանկերը վերադարձնում են Ռուսաստանից կատարվող վճարումները։ Արտահանողները զրկված են մատակարարումներից հասույթ ստանալու հնարավորությունից։ Թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ թուրքական բանկերի «շրջափակումը» Արեւմուտքի կողմից շատ կոշտ է։ Թուրքիայի տնտեսական գերատեսչությունները փորձում են լուծել այդ խնդիրը։
Մինչ այդ ԱՄՆ-ն նախազգուշացրել էր թուրքական բանկերին Ռուսաստանից կատարվող տրանսսահմանային փոխանցումների մանրակրկիտ ստուգման անհրաժեշտության մասին։ Անկարայում իրավիճակը աղետալի չեն համարում եւ կարգավորման հույս ունեն։





























