Վիրավորվել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության` Բաքվում տեղակայված N զորամասին զինվորը:

Ադրբեջանական գործակալության հաղորդմամբ, ազգային բանակի զինվոր, 18-ամյա Էմին Սամանդարլին կրակել է տաբելային զենքից` չպահպանելով անվտանգության կանոններ: Դրա հետեւանքով նա վնասվածք է ստացել ուսի շրջանում: