Ադրբեջանում ինքնասպան է եղել տարրական դպրոցի աշակերտը:
Մասալիի շրջանային դատախազության հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Թեզեքենդ գյուղում, նոյեմբերի 9-ին:
Գյուղի բնակիչ 13-ամյա Էլվին Գասիմովը կախվել է տան նկուղում: Նրա դիակը հայտնաբերվել է պատահարից շատ ավելի ուշ: Հաղորդվում է, որ Էլվինը նյարդային հիվանդություն է ունեցել, նա 7-րդ դասարանի աշակերտ էր:




























