Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր` նոյեմբերի 21-ին, սկսում է շրջագայությունը եվրոպական մի շարք երկրներ:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էին ԱԳՆ մամուլի ծառայությունից,  Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 21-26-ը կայցելի Նիդեռլանդներ, Չեխիա, Բելգիա, Դանիա եւ Լիտվա, որտեղ հանդիպումներ կունենա գործընկերների հետ: Բրյուսելում նա կմասնակցի Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի նիստին: