Ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը մրցակցի խաղադաշտում 0:11 հաշվով պարտվեց Դանիայի հավաքականին:
Հայաստանի հավաքականն այս ընտրական մրցաշարում դեռ ոչ մի գնդակ չի խփել:
Նախքան այս խաղը, Հայաստանի թիմը 7-րդ խմբում 0:8 հաշվով պարտվել էր Պորտուգալիային, 0:5 հաշվով` Դանիային, 0:3 հաշվով` Ավստրիային, 0:5 հաշվով` Չեխիային:
2012թ. ապրիլի 1-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի ավստրիացիներին:



























