Շախմատի միջազգային ֆեդերացիան կանանց Հայաստանի հավաքականին հրավիրել է մասնակցել դեկտեմբերի 17-ից 28-ը Թուրքիայի Մարդին քաղաքում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը, հաղորդում է Armchess.am-ը:
Միեւնույն ժամանակ, Chess-News.ru-ն հաղորդում է, որ կանանց աշխարհի թիմային առաջնությունը սպառնում են բոյկոտել ԱՄՆ-ի, Չինաստանի, Ուկրաինայի հավաքականները եւ այլ թիմեր:
Առաջնության պաշտոնական կայքը հայտնում է, որ մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն Ալժիրի, Պերուի, Ուկրաինայի, Վիետնամի, Ռուսաստանի, Չինաստանի, Վրաստանի, Կուբայի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հավաքականները:
Դժգոհության պատճառը թուրքերի հայտարարությունն է այն մասին, որ մասնակիցներն ու պատվիրակությունների անդամներն իրենք պետք է վճարեն հյուրանոցի եւ սննդի համար: Նախորդ առաջնություններում այդ ծախսերը հոգացել է կազմակերպիչ երկիրը:



























