Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմեցին Միկան ու Շիրակը:

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Միկան 3:1 հաշվով առավելության հասավ Փյունիկի նկատմամբ: Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի` 0:0:

Շիրակը Բանանցի խաղադաշտում հանդիպումն ավարտեց 0:0 հաշվով: Առաջին խաղում գյումրեցիները հաղթել էին 2:1 հաշվով:

Նախօրեին կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաեւ Ուլիսն ու Իմպուլսը: