Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտնել է, որ իսրայելական ուխտադրուժ օդային գրոհի հետեւանքով Ալ-Հարդալի շրջանում զոհվել է Մուսա Մուհամադ Սուլեյմանը, տեղեկացրել է Al Jazeera-ն։

60-ամյա Մուհամադը՝ ծնունդով Քաֆր-Քիլայից, «Հեզբոլլահի» դաշնակից լիբանանյան շիական քաղաքական կուսակցության՝ «Ամալ» շարժման անդամ էր։