«Վրաստանն ընտրում է Եվրամիությունը»՝ Թբիլիսիում հոկտեմբերի 20-ին մեկնարկած երթի կարգախոսն է, տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը։
Երթի մասնակիցները հավաքվել են մի քանի վայրերում ժամը 17.00-ին, եվրոպական դրոշներով եւ եվրոպամետ պաստառներով։
Միջոցառման մասնակիցների թվում են շարքային քաղաքացիներ, ընդդիմության ղեկավարները, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ակցիային մասնակցել է նաեւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Երթի ժամանակ նա հանդես է եկել ելույթով՝ իր աջակցությունը հայտնելով Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը, ըստ նրա, «պայքարում է մեզ համար»։





























