Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթին եւ նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը ԲՐԻԿՍ գագաթաժողովի շրջանակում, Կազանում արտահայտվել են հրադադարի հաստատման օգտին Գազայի հատվածում եւ Լիբանանում։ Նրանք խոսել են նաեւ տարածաշրջանային հակամարտությունները քաղաքական կարգավորման հուն բերելու մասին։ Այս մասին նշվել է Եգիպտոսի ԱԳՆ հատուկ հայտարարությունում, որը տարածվել է նրանց հանդիպումից հետո։
«Բանակցությունների ընթացքում Եգիպտոսի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են, որ անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ հաստատել Գազայում եւ Լիբանանում, ինչպես նաեւ հասնել ընթացիկ ճգնաժամի քաղաքական կարգավորման»,- նշվել է փաստաթղթում։ Աբդել Աթին եւ Լավրովը, ինչպես նշել են Եգիպտոսի դիվանագիտական գերատեսչությունում, նաեւ վստահություն են հայտնել, որ «Պաղեստինի անկախ պետության ստեղծումը վերջ կդնի տարածաշրջանային հակամարտությանը եւ կօգնի կայունացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում»։




























