ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտարարել է ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։
«Արդեն հաջորդ շաբաթ մենք կներկայացնենք նոր ուժեղ պատժամիջոցներ՝ ուղղված նրանց դեմ, ովքեր նպաստում են Կրեմլի պատերազմական մեքենային։ Դրանք կազդեն նաև երրորդ երկրների միջնորդների վրա, որոնք կարևոր ռազմական բաղադրիչներ են մատակարարում Ռուսաստանին»,- Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ԱՄՆ գանձապետարանը զգալիորեն խստացրել է իր պատժամիջոցները և սահմանափակումներ է մտցնում երրորդ երկրների ֆինանսական հաստատությունների դեմ։
«Մեր մոտեցումն է բացահայտել Ռուսաստանում կամ երրորդ երկրներում գտնվող կազմակերպություններին և անհատներին, որոնք աշխատում են օգնելու Ռուսաստանին ձեռք բերել Ուկրաինայում իր ռազմական գործունեության համար անհրաժեշտ նյութերը», - եզրափակել է Յելենը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Հասանելի է
русскийՊատմություն


























