ԲՐԻԿՍ մասնակից երկրները պետք է ակտիվացնեն համագործակցությունը տեխնոլոգիաների, կրթության, առեւտրի, լոգիստիկայի եւ ֆինանսների ոլորտներում, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
«Մեր աճող տնտեսությունների պոտենցիալն առավել աստիճանի իրականացնելու, գլոբալ տնտեսական աճի նոր ալիքի առավելություններից օգտվելու համար մեր երկրները պետք է ակտիվացնեն համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տեխնոլոգիաները, կրթությունը, ռեսուրսների արդյունավետ յուրացումը, առեւտուրը եւ լոգիստիկան, ֆինանսները եւ ապահովագրությունը, ինչպես նաեւ բազմակի ավելացնել կապիտալ ներդրումների ծավալները»,- ասել է Պուտինը ԲՐԻԿՍ ընդլայնված կազմով նիստում։
Կազանի գագաթաժողովը, որին մասնակցում են 36 երկրների եւ վեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սկսվել է հոկտեմբերի 22-ին։ Գագաթաժողովը ամփոփիչ միջոցառումը կդառնա միավորումում ՌԴ նախագահության շրջանակում, որը տեղի է ունենում արդար գլոբալ զարգացման եւ անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսով։



























