Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «հաղթանակի պլանից» բացի, հանձնարարել է պատրաստել երկրի գործողությունների ներքին պլան պատերազմի ժամանակ, BBC-ի «Украинская служба»-ին հայտնել են իրազեկ մի քանի աղբյուրներ։
Ըստ նրանց՝ խոսքն այն փաստաթղթի մասին է, որը վերաբերելու է ներքին որոշումներին շատ ոլորտներում՝ ռազմարդյունաբերական համալիր, տնտեսություն, սոցիալական քաղաքականություն եւ այլն։ Ի տարբերություն «հաղթանակի պլանի», որում նախատեսված են Կիեւի արեւմտյան գործընկերների անհրաժեշտ գործողությունները, նոր պլանը նախատեսում է քայլեր, որոնք պետք է կատարի ինքը՝ Ուկրաինան։
Փաստաթղթի աշխատանքն ավարտելը եւ Ուկրաինայի քաղաքացիներին ներկայացնելը նախատեսված են մինչեւ 2024թ. տարեվերջ։ «Նպատակը հնարավոր ամեն ինչ անելն է, որպեսզի պահպանվի միասնությունը, ձեռք բերվեն արդյունքներ երկրի զարգացման տարբեր ոլորտներում»,- նշել է Բի բի սիի զրուցակիցը Ուկրաինայի նախագահի թիմում։



























