2025 թվականից Մոսկվայում օտարերկրացիներին էլեկտրոնային նույնականացման քարտեր կտրամադրվեն։ Այդ քարտերի օգնությամբ հնարավոր կլինի ստուգել առանց վիզայի երկրներից Ռուսաստան ժամանող քաղաքացիների վերաբերյալ բոլոր ընթացիկ տեղեկությունները։ Դրա մասին ТАСС գործակալությանը հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Հաջորդ տարվանից մենք ներգաղթյալների համար կներդրենք էլեկտրոնային անձնագիր՝ փորձի շրջանակում՝ դաշնային օրենքի հիման վրա։ Ամբողջ տեղեկատվությունը «կվերբեռնվի» օտարերկրացու էլեկտրոնային անձը հաստատող փաստաթուղթ՝ երբ է նա ժամանել, ինչ կենսաչափական տվյալներով, որտեղ է աշխատում, որտեղ է գրանցված, որտեղ է ցուցակագրված և այլն։ Ըստ այդմ, ոստիկանությունը, երբ շրջայցեր է անում, ունի համապատասխան ընթերցման սարք, որով հնարավոր է ստուգել այդ տվյալները»,- նշել է Սերգեյ Սոբյանինը։
Առաջին հերթին հատկապես կստուգվեն ներգաղթյալներին էլեկտրոնային անձը հաստատող փաստաթղթերը։ Եթե պարզվի՝ փաստաթղթում ինչ-որ բան այն չէ, ոստիկանը պարտավոր կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Ըստ քաղաքապետի՝ ոստիկանն այլևս չի կարող մարդուն բաց թողնել, եթե տեսնի, որ կարմիր լույս է վառվել: Դա նշանակում է, որ այդ անձը կամ հետախուզման մեջ է, կամ ժամկետը գերազանցել է, կամ խախտել է միգրացիոն ռեժիմը։



























