ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հեծանիվ է վարել Սեւանում: Նա իր սոցցանցի էջում այդ մասին տեսանյութ է հրապարակել:

«Էսօր էլ Սևանում հեծանվային զբոսանք արինք՝ 23 կմ: Ոնց որ նինջա լինես, Աննա»,- իրենց հեծանվային զբոսանքի ժամանակ ասում է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ նախօրեին Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է տիկնոջ հետ մեքենայով զբոսնում ֆրանսիական երաժշտության ներքո: