Գուգարքի տարածաշրջանում ճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացնում է «Մոստ կոնտրակտ» ՍՊԸ-ն:
«Ճանապարհային դեպարտակենտից» NEWS.am-ին հայտնում են, որ կազմակերպությունը Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում սպասարկման աշխատանքներ կատարում է 2024 թվականից։ Ձմեռային սպասարկման աշխատանքներին ընդառաջ կազմակերպությունը ձեռք է բերել ձյուն մաքրող նորագույն մեքենամեխանիզմներ (կոմբինացված ճանապարհային մեքենաներ, գրեյդեր և այլն)՝ ընկերության տեխիկայի պարկը համալրելու և աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։
«Մոստ կոնտրակտ» ՍՊԸ-ի ղեկավար Հրայր Մուսոյանը նշում է, որ ընկերությունն ամբարել է աղի և ավազի անհրաժեշտ պաշարներ, և պատրաստ են ճանապարհների ընթացիկ ձմեռային սպասարկման աշխատանքներին։
Նշենք, որ Մոստ կոնտրակտ ՍՊԸ-ն Գուգարքի տարածաշրջանում սպասարկում է մոտ 76կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ։
Տեսանյութը՝ այստեղ:





























