Երևանի փողոցներում 70-100 տարեկան ծառեր կան, որոնք տարիների ընթացքում կորցրել են կենսունակությունը, հիվանդ են  ու քաղաքացիների համար ստեղծում են վթարային իրավիճակներ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ տապալված ծառերը հեռացվում են տեղում՝ համապատասխան կառույցների որոշմամբ։

Պատահարների թիվը նվազեցնելու համար միայն այս տարի կենսունակությունը կորցրած և կենսունակության ավարտին մոտ, ինչպես նաև  ձևախեղված շուրջ 250 ծառ է հեռացվել՝ դրանք նորերով փոխարինելու նպատակով։

Երբեմն քաղաքացիների շրջանում այս ծրագիրը դժգոհություն է առաջացնում,  թեև այն առաջին հերթին իրենց անվտանգությունն ապահովելու նկատառումով է արվում։

Առաջիկայում մայրաքաղաքի մի քանի հասցեներում ևս կտեսնենք նոր՝ առավել արժեքավոր ու երկարակյաց ծառատեսակներ:

Մանրամասները տեսանյութում: