«Մաթեմատիկա փոքրերի համար հատուկ Տիգրան Ավինյանի համար: Այս մասին իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ  Իոսիֆ Կուբատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տիգրան Ավինյանը այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է․ «Նախկին քաղաքապետը որոշակի տրամաբանություն էր տեսնում, ենթադրում եմ, երբ գնում էր, օրինակ, նոր «Գազելներ», որոնց 30-40%-ն այսօր անսարք են»։

Սրանից 2 ժամ առաջ

Իսկ այս խոսքերից մոտ 2 ժամ առաջ «Երևանավտոբուսի» տնօրենը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ (հեռարձակել է ուղիղ եթերով) Ավինյանին զեկուցել է, որ այդ 100 միավոր «Գազելից» անսարք է 12 միավորը (12%-ը)։ Համեմատության համար նշեմ, որ, նույն տնօրենը նույն զեկույցի ժամանակ ասել է, որ «ՄԱՆ» մակնիշի 87 միավորից այսօր անսարք է 10 միավորը կամ 11,4%-ը։

Այսինքն, Տիգրան Ավինյանին երկու ժամ առաջ զեկուցում են, որ անսարք է 12%-ը, բայց ինքը հայտարարում է, որ անսարք է 30-40%-ը։

Սրանք ամենապրիմիտիվ թվերն են, որոնց հետ Ավինյանը ոնց ուզում վարվում է։ Իսկ տրանսպորտային ռեֆորմի տակ շատ բարդ հաշվարկներ են, միլիարդավոր դրամներ ու լիքը անհայտներ։ Այսինքն այս դեպքում ոչ մի շանս չկա, որ տրասպորտային ռեֆորմի տակ ինչ-որ ճիշտ հաշվարկ կարող է լինել։

Ու հարց է առաջանում, քանի՞ գրոշի արժեք ունի Ավինյանի խոսքը, եթե ստուգելի թվեր ասելուց «սխալվում է» 20-30%-ով»։