Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով կանցկացվի դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում։ Գագաթնաժողովը կղեկավարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ ТАСС-ի՝ ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կանցկացվի նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը»,- հայտարարել է դիվանագետը։ «Հայկական կողմի խնդրանքով հանդիպումը կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում, թեև հանդիպումը վարելու է ՀՀ վարչապետ Փաշինյանը։

«Հրավերներն ուղարկված են»,- հավելել է ՌԴ նախագահի օգնականը։