Դեկտեմբերի 11-ի գիշերը ուկրաինական դրոնները գրոհել են Բրյանսկի մարզը։ Դրանցից մեկը խոցել է «արտադրական օբյեկտ» Բրյանսկում, ինչի հետեւանքով սկսվել է հրդեհ, տեղեկացրել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ներկայում հրդեհը մարվել է»,- գրել է Բոգոմազը թելեգրամ-ալիքում։ Նրա խոսքով՝ ՀՕՊ-ը ոչնչացրել է 10 ինքնաթիռատիպ անօդաչու։ «Տուժածներ չկան։ Օպերատիվ եւ արտակարգ ծառայություններն աշխատում են միասին»,- ավելացրել է նահանգապետը։
Shot-ի տվյալներով՝ 6-10 պայթյուն լսվել է Բրյանսկի Ֆոկինյան շրջանում ժամը 00,45-ին։ Այրվել է նավթավերամշակման գործարանը «մսի կոմբինատի շրջանում»։ Ինչպես նշում է ուկրաինական OSINT-կանալ Dnipro-ն, անօդաչուները խոցել են «Տրանսնեֆտի» նավթաբազան։ Astra-ի տվյալներով՝ դրոնների գրոհից հետո այրվել է «Դրուժբա» նավթատարի լցակետը Սվեն գյուղի մոտ։
ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ Բրյանսկի մարզում «որսացել եւ խոցել են» 14 ուկրաինական անօդաչու։ Մինչ այդ ՊՆ-ն տեղեկացրել էր դրոնների ոչնչացման մասին մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 5-ին։ Այդ ժամանակ խփվել էր նաեւ 14 թռչող սարք։




























