Օբյեկտիվ վերլուծությունը հիմքեր է տալիս եզրակացնելու, որ այսօր Կովկասի ժողովուրդները պարզապես գնդացրի միս են ամերիկյան ռազմավարական շահերի իրականացման համար։ Այս մասին «Հայաստանը եւ Ռուսաստանը գլոբալ եւ տարածաշրջանային վերափոխման պայմաններում. դասերը եւ ռազմավարական ընտրությունը» թեմայով կոնֆերանսում դեկտեմբերի 11-ին ասել է ռուս քաղաքագետ Վիկտոր Պանինը։
Նա կարծում է, որ Ռուսաստանի շահերը մշտապես համարվում են կայունությունը եւ անվտանգությունը Կովկասում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հակառակորդների՝ հանձին ԱՄՆ-ի, իրական արտաքին քաղաքականությունը Կովկասում բարձր հակամարտածնության գոտու ստեղծումն է՝ իրավիճակի ապակայունացման համար, նպատակ ունենալով դուրս մղել Ռուսաստանը այդ տարածաշրջանից։
Պանինն ավելացրել է, որ այսօր ամերիկացիներն սկսել են իրականացնել Ռուսաստանին շնչահեղձ անելու ծրագիրը՝ նրան սահմանակից տարածաշրջաններում, ներառյալ Հարավային Կովկասում, իրադրության ապակայունացման ուղիով։





























