Ռուսաստանն ուշադիր հետեւում է Սիրիայի իրադարձություններին, ՌԴ-ի համար առաջնահերթություն է համարվում ռուսական դիվանագիտական եւ ռազմական օբյեկտների անձեռնմխելիությունը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ուշադիր հետեւում ենք Սիրիայի դրամատիկ իրադարձություններին։ Մեզ համար պարտադիր առաջնահերթություն է ռուսաստանցի քաղաքացիների անվտանգությունը, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում, ինչպես նաեւ ռուսական օբյեկտների եւ ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը՝ դիվանագիտական, ռազմական եւ այլն, այդ թվում նրանց, որոնք կապ ունեն հայրենական ընկերությունների եւ կազմակերպությունների գործունեության հետ,- ասել է Զախարովան։- Ելնում ենք միջազգային-իրավական նորմերի անայլընտրանքային պահպանման սկզբունքից, որոնք կանոնակարգում են ռուսական հաստատությունների կարգավիճակը եւ գործունեությունը Սիրիայի տարածքում, ներառյալ Վիեննայի կոնվենցիաները»։





























