Կիևն արևմտյան բարձր ճշգրտության զինատեսակներով հարված է հասցրել Ռոստովի մարզի Տագանրոգի ռազմական օդանավակայանին։ Հարվածը հասցվել է ամերիկյան ATACMS վեց հրթիռներով, ըստ ТАСС-ի՝ հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:

«2024 թվականի դեկտեմբերի 11-ի առավոտյան Կիևի ռեժիմը հրթիռային հարձակում է իրականացրել Ռոստովի մարզում գտնվող Տագանրոգ ռազմական օդանավակայանի վրա արևմտյան ճշգրիտ զինատեսակներով։ Հետաքննության ընթացքում արժանահավատորեն պարզվել է, որ կիրառվել է ամերիկյան արտադրության ATACMS վեց միավոր բալիստիկ հրթիռ»,- հայտնել են գերատեսչությունից։