Եվրոպական երկրները քննարկում են հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի դեպքում Ուկրաինա զորք ուղարկելու հարցը, քանի որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հայտարարել է, որ չի օգտագործի ամերիկյան զորքերն անվտանգության համար, նշում են պաշտոնյաներն ու դիվանագետները, հայտնում է Reuters-ը։

Ըստ  լրատվամիջոցների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած բանակցությունները վաղ փուլում են, սակայն արդեն իսկ բացահայտվել են նման առաքելության հնարավոր նպատակների և մանդատի շուրջ տարաձայնությունները, և նույնիսկ հարցը ներկա պահին քննարկելու նպատակահարմարությունը:

«Քանի որ Կիևը ներքաշվել է պատերազմի մեջ, եվրոպացի առաջնորդները չեն ցանկանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեջ տպավորություն թողնել, թե  ըստ իրենց՝ եկել է բանակցությունների ժամանակը, և որ Պուտինն ամուր կպահի մարտի դաշտում իր ձեռքբերումները: Եվրոպացի առաջնորդները պնդում են, որ կենտրոնացած են Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնության ավելացման վրա և նշաններ չեն տեսնում, թե Պուտինը պատրաստ է բանակցելու»,- գրում է Reuters-ը։

Սակայն, ինչպես նշում է լրատվամիջոցը, որոշ պաշտոնյաներ կուլիսներում քննարկում են Ուկրաինային տրամադրելիք անվտանգության երաշխիքների հարցը, ներառյալ՝ ուկրաինական հողում տասնյակ հազարավոր զինվորների առկայության միջոցով։

Նման ուժը կմեծացնի Ռուսաստանի հետ անմիջական առճակատման վտանգը, այն պարագայում, երբ Եվրոպայի զենքի պաշարները սպառվել են Ուկրաինային նվիրատվությունների պատճառով և որոնք մեծապես ապավինում են ԱՄՆ-ի աջակցությանը հիմնական առաքելությունների համար: Սակայն Թրամփը բացառել է ամերիկյան զորքերի մասնակցությունը հրադադարի պահպանմանը և պնդել, որ եվրոպացիները պետք է միայնակ խաղան այդ դերը:

Սա կարող է նշանակել, որ եվրոպացիները զորքեր կտեղակայեն Ուկրաինա՝ անկախ նրանից, թե Կիևը անվտանգության երաշխիքներ կստանա ՆԱՏՕ-ին անդամակցելու միջոցո՞վ, թե՞ երկկողմ երաշխիքներով: «Նույնիսկ եթե լինեին ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքներ, որտեղի՞ց կլիներ այդ իմպուլսը տեղերում: Դա կլիներ եվրոպային բնորոշ ճանապարհը, այդ իսկ պատճառով մեր բանակի ղեկավարներն արդեն ծրագրեր են պատրաստում եվրոպացի առաջնորդների կողմից ապագայում քննարկելու համար»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Ըստ պաշտոնյաների՝ զինված ուժերի հիմնական մասը կարող է Ուկրաինա մտնել եվրոպական խոշոր պետություններից, մասնավորապես՝ Ֆրանսիայից, Գերմանիացից, Իտալիայից, Լեհաստանից  և Մեծ Բրիտանիայից: