Նավթի գները նվազում են ուրբաթ օրը և շաբաթն ավարտում կարմիրով։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի փետրվարյան ֆյուչերսների արժեքը կազմում է 72,44 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,44 դոլարով (0,6%) ցածր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։ Հինգշաբթի օրն այս պայմանագրերը նվազել են 0,51 դոլարով (0,7%)՝ հասնելով 72,88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ նվազել են 0,42 դոլարով (0,61%)՝ հասնելով 68,96 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 0,64 դոլարով (0,9%)՝ հասնելով 69,38 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Այս շաբաթվա սկզբից և՛ Brent-ը, և՛ WTI-ն կորցրել են ավելի քան 2,5%: