Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են 100-ամյա գործընկերության համաձայնագիր։ Այն կոչված է ամուր կապեր ստեղծելու երկու երկրների միջև հարաբերությունների ողջ սպեկտրով` առևտրից, անվտանգությունից և պաշտպանությունից մինչև գիտություն և տեխնոլոգիա, կրթություն, մշակույթ և այլն, գրում է rbk-ua-ը:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որ նախօրեին չհայտարարված այցով ժամանել էր Կիև։

Փաստաթուղթը կնպաստի ծովային անվտանգության ոլորտում երկրների միջև ռազմական համագործակցությանը նոր կառույցի միջոցով՝ Բալթիկ, Սև և Ազովի ծովերում անվտանգության ամրապնդման և շարունակվող ռուսական ագրեսիան զսպելու համար:

Այն նաև կմիավորի փորձագետներին՝ զարգացնելու գիտության և տեխնոլոգիաների համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը գյուղատնտեսական տեխնոլոգիաները, տիեզերքը և անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև բարեկամական հարաբերություններ հաստատելու կրթական նախագծերի միջոցով:

Բրիտանական կողմից մշակված՝ հացահատիկի ստուգման նոր սխեման նույնպես կգործարկվի օկուպացված ուկրաինական տարածքներից գողացված հացահատիկին հետևելու համար:

Փաստաթուղթն ամրապնդում է նաև Մեծ Բրիտանիայի՝ որպես Ուկրաինայի առաջնահերթ գործընկերոջ դիրքերը էներգետիկ ոլորտում, կարևոր օգտակար հանածոների արդյունահանման և «կանաչ» պողպատի արտադրության ռազմավարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը նրա անվտանգության լավագույն երաշխիքն է, և Միացյալ Թագավորությունը վճռականորեն աջակցում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին, գրում է rbk-ua-ը։