Ամբողջ աշխարհում քաղաքական իշխանությունն ավելի ու ավելի է անցնում տարեց տղամարդկանց ձեռքը. ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Իրան։ Երկրագնդի մոտ 8 միլիարդ մարդկանցից 5,4 միլիարդը կամ 67,5 տոկոսը 70 տարեկանից բարձր տղամարդկանց իշխանության տակ է։ Դրա մասին գրել է Bild-ը։

Տարիքի այժմյան ռեկորդակիրը Կամերունի նախագահ Փոլ Բիյան է: Նա 91 տարեկան է, պաշտոնավարում է արդեն 42 տարի։

Կանայք կառավարում են 380 միլիոն մարդու, որը կազմում է աշխարհի բնակչության 5%-ը: Խոսքն ընդամենը 28 երկրի մասին է։ Դրանցից ամենամեծը Մեքսիկան և Իտալիան են։ Ամենաերիտասարդ կին վարչապետը Քրիստուն Ֆրոստադոտտիրն է (Իսլանդիա): Նա ընդամենը 36 տարեկան է։