ՆԱՏՕ-ի երկրները քննարկել են Գրենլանդիայում զորքեր տեղակայելու հնարավորությունը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դանիական կղզին գրավելու համար ամերիկյան զինուժն օգտագործելու սպառնալիքի։

Գերմանիան տասնյակ եվրոպացի դաշնակիցներիցներից մեկն էր, որոնք, ենթադրաբար, ոչ պաշտոնական բանակցություններ են վարել այն հարցի շուրջ, թե «ինչպես կվարվեն ՆԱՏՕ-ի զորքերը», եթե ԱՄՆ նախագահն իրագործի իր սպառնալիքները, The Telegraph-ին հայտնել են դիվանագիտական ​​աղբյուրները:

Նույնիսկ հարցեր են բարձրացվել, թե ՆԱՏՕ-ի անդամ երկիր ԱՄՆ-ի ներխուժման դեպքում արդյոք կարող է կիրառվել 5-րդ հոդվածը` արևմտյան ռազմական դաշինքի փոխադարձ պաշտպանության կետը: