ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Դրա մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի համախառն ներքին արդյունքն աճել է 4,1 տոկոսով, ինչը 0,2 տոկոսով ավելի է, քան պաշտոնական կանխատեսումը, և դա ավելին է, քան սպասվում էր։ Դեկտեմբերին մենք հասանք 4,5 տոկոս աճի»,- նշել է Միշուստինը։ ՌԴ վարչապետը հավելել է, որ աստեղ ՀՆԱ-ի դեֆլյատորը (ՌԴ-ում ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, սպառողական գների փոփոխություններն օրացուցային տարվա համար հաշվառող տարեկան սահմանված գործակիցը. –խմբ.) նախորդ տարվա համար կազմել է 8,9 տոկոս։

«Մեր կանխատեսածից փոքր-ինչ ցածր է՝ 0,3 տոկոսով։ Հստակեցման արդյունքում ստացանք ՀՆԱ-ի անվանական չափը, որը երկրում պատմական առավելագույնն է՝ 200 տրիլիոն ռուբլի 2024 թվականի համար: «Առաջին հերթին մշակող արդյունաբերության ինտենսիվ աճի շնորհիվ»,- նշել է ՌԴ վարչապետը։