Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են օրակարգային ընթացիկ հարցեր։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ֆրանսիան համագործակցության ներուժ ունեն բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Նա նշել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների կասեցումը շատ ճիշտ քայլ կլինի Եվրամիության կողմից։