Արաբական պետությունների լիգան կիրակի օրը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի արտահայտությունները Սաուդյան Արաբիայում պաղեստինյան պետության ստեղծման մասին վկայում են «իրականությունից ամբողջովին կտրված լինելու» մասին, հաղորդում է AFP-ն:

«Դրանց հիմքում ընկած տրամաբանությունն անընդունելի է և վկայում է իրականությունից ամբողջովին կտրված լինելու մասին», - իր հայտարարության մեջ ասել է տարածաշրջանային դաշինքի ղեկավար Ահմեդ Աբուլ Գեյթը՝ հավելելով, որ այն գաղափարը, որը Նաթանյահուն հնչեցրել է վերջերս լրատվամիջոցի հետ հարցազրույցում «ոչ այլ ինչ է, քան երևակայություն կամ պատրանք»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն այս շաբաթ պաղեստինցիներին առաջարկել էր սեփական պետությունը ստեղծել Սաուդյան Արաբիայում, և ոչ թե Գազայի հատվածում:

«Սաուդցիները կարող են Սաուդյան Արաբիայում պաղեստինյան պետություն ստեղծել։ Նրանք շատ հողեր ունեն», - ասել էր Նաթանյահուն հինգշաբթի օրը Իսրայելի 14-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում։