Պենտագոնի նոր ղեկավար Փիթ Հեգսեթն Ուկրաինայի՝ 2014 թվականից առաջ սահմաններ վերադառնալու մասին հայտարարությամբ է հանդես եկել։ Նա դա անիրատեսական է անվանել, հաղորդում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Հեգսեթին՝ «Ռամշտայն» ձևաչափով հանդիպման ժամանակ:
«Ինչպես հենց նոր ասացիք, պարոն նախարար (դիմելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարին - խմբ.), մենք գտնվում ենք կրիտիկական պահին։ Քանի որ պատերազմը մոտենում է իր երրորդ տարելիցին, մենք պետք է վերջ տանք այս պատերազմին և դադարեցնենք արյունահեղությունը»,- ասել է նա:
Ըստ Հեգսեթի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դիվանագիտական միջոցներով վերջ տալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։ Պատերազմի ավարտը և կայուն խաղաղության հասնելը Թրամփի գլխավոր առաջնահերթությունն է, ասել է նա։
Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Թրամփը ցանկանում է վերջ տալ պատերազմին՝ Ուկրաինային ու Ռուսաստանին բանակցությունների սեղանի շուրջ բերելով։ Միաժամանակ, Հեգսեթն անիրատեսական է անվանել Ուկրաինայի վերադարձը 2014 թվականի սահմաններին։
«Մենք, ինչպես դուք, ցանկանում ենք ապահովել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու բարգավաճումը։ Բայց մենք պետք է սկսենք նրանից, որ Ուկրաինան վերադարձնելն իր 2014 թվականի սահմաններին անիրատեսական նպատակ է: Երբ մենք անորոշ ժամանակով փորձենք հասնել այդ նպատակին, դա միայն կերկարաձգի պատերազմը»,- հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքների շրջանակներում «ամերիկյան զորքեր չեն տեղակայվի Ուկրաինայում»։
«ԱՄՆ-ը չի հավատում, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բանակցային կարգավորման իրատեսական արդյունք է»,- հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
Պենտագոնի ղեկավարն անիրատեսական է համարում Ուկրաինայի վերադարձը 2014 թվականի սահմաններին

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























