Չինաստանի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի արտգործնախարարները նախատեսում են հանդիպել Տոկիոյում մարտի 22-ին։ Միջոցառման ծրագիրը անցնելու է վերջին համաձայնեցումը, տեղեկացրել է Kyodo տեղեկատվական գործակալությունը։
Նրա տվյալներով՝ Տոկիոյում միաժամանակ նախատեսվում է անցկացնել «Ճապոնիա-Չինաստան բարձր մակարդակի տնտեսական երկխոսություն»՝ արտաքին գործերի նախարարների եւ տնտեսական հարցերով պատասխանատու նախարարների մասնակցությամբ։
Չինաստանի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները վերջին անգամ հանդիպել են 2023թ. նոյեմբերին հարավկորեական Փուսան քաղաքում։ Չինաստանի արտգործնախարարը 2020-ից ի վեր առաջին անգամ կայցելի Ճապոնիա։ Վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում երկխոսության բարելավման նշաններ են նկատվում։ Պեկինի եւ Տոկիոյի ներկայացուցիչների միջեւ շփումները հատկապես աշխուժացել են 2024թ. նոյեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբայի միջեւ Պերուի միջազգային համաժողովում տեղի ունեցած հանդիպումից հետո։





























