Մենք հանդիպում ունեցանք Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ։ Դրա մասին սոցցանցում գրել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մեհդի Սանային։

«Քննարկվել են հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ Երկու երկրների հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա և զարգանում են։ Երևանի դիվանագիտությունը վերջին տարիներին եղել է բազմակողմանի: Դեսպանը, որը վարժ տիրապետում է պարսկերենին, ներկայացրել է Թեհրանում լույս տեսած «Իրանի հայերը և նշանավոր հայերը» գիրքը»,- գրել է Սանային։