ՀՀ-ին պատկանող որոշ տարածքներ այժմ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են, այդ թվում Ջերմուկը, բայց կան Ադրբեջանին պատկանող որոշ տարածքներ, որոնք դեռ Հայաստանի ուժերի վերահսկողության տակ են: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Սահմանագծման հենց ամբողջ իմաստն էլ դա է, որ է որոշել այդ գիծը, տնկել սյունները և ուժերին բաշխել համապատասխան կերպով։

Այն տարածքները, որոնք պատկանում են ՀՀ-ին, և այժմ ադրբեջանական վերահսկողության տակ են, այդ թվում և Ջերմուկի հարակից տարածքը։ Մենք վստահ ենք, որ սահմանազատման գործընթացն է այն ճանապարհը, որոնք մենք պետք է լուծենք այդ հարցը:

Սահմանազատման գործընթացը և մինչ այժմ ընդունված փաստաթղթերը, դրանցում ամրագրված մոտեցումները, նորմերը, և մինչ այժմ տեղի ունեցած գործընթացը լիարժեք հույս են տալիս, լիարժեք ստեղծում են համապատասխան մեխանիզմները, որ այս հարցերը, այդ թվում և Ջերմուկի հարակից տարածքի հարցը, լուծվեն այդ համատեքստում»,-ասաց նա: