Արաբական պետությունների լիգան ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի հայտարարությունը` այն համարելով անհրաժեշտ եւ կարեւոր քայլ երկու երկրների միջեւ հակամարտությունը դադարեցնելու եւ կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը հաստատել է իր լիակատար աջակցությունը համաձայնագրին, որը հիմք կդնի վեճերի խաղաղ կարգավորման եւ լուծման համար։ Գլխավոր քարտուղարության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ շուտով կստորագրվի խաղաղության վերջնական համապարփակ համաձայնագիրը, որը կկարգավորի բոլոր չլուծված հարցերը երկու կողմերի միջեւ՝ ավելացնելով, որ դիվանագիտական երկխոսությունը մնում է ձգձգվող հակամարտությունների լուծման միակ կենսունակ միջոցը։





























