Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը սոցցանցերում գրել է, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումն ավարտվել է։
«Զրույցը եղել է կառուցողական և առարկայական. մենք քննարկել ենք առանցքային հարցեր, մասնավորապես էներգետիկայի ոլորտում»,- գրել է նա՝ չհստակեցնելով, թե արդյոք երկուշաբթի նոր հանդիպումներ են նախատեսվում։





























