Ուկրաինայում նախագահական ընտրություններ պետք չեն, քանի դեռ դա չի պահանջել ուկրաինացի ժողովուրդը։ Այս կարծիքը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։
Նրա խոսքով՝ Զելենսկին ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով, և եթե ուկրաինացի ժողովուրդը չի պահանջում ընտրություններ, ապա ոչ ոք չպետք է պահանջի դա։ Այսպես է նա լրագրողների խնդրանքով մեկնաբանել Զելենսկու ոչ լեգիտիմության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։





























