Դաշնակցությունը ոչ միայն երբեք դեմ չի եղել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցություններին, այլ նաեւ կվարեր դրանք, եթե իշխանության լիներ։ Այս մասին ապրիլի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ գործող իշխանություններին չի մեղադրում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցություններ վարելու մեջ։ «Խնդիրը Երեւանի կողմից Բաքվի եւ Անկարայի բոլոր պահանջների անվերապահ կատարման մեջ է, մենք դեմ չենք բանակցություններին, այլ դեմ ենք միակողմանի զիջումներին»,- ընդգծել է Վարդանյանը։

Նա նաեւ ավելացրել է, որ Դաշնակցությունը երբեք դեմ չի եղել նման բանակցություններին։ Օրինակ, երբ նմանատիպ բանակցություններ վարում էին նախկին իշխանությունները։ Ավելին, ՀՅԴ-ն դեմ չէր լինի, եթե մի օր դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնվեին, սահմանները բացվեին, երկրների հարաբերությունները կառուցվեին միջազգային իրավունքի, ոչ թե ուժի շրջանակում։