Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կողմ է Taurus հրթիռները Կիև տեղափոխելուն, սակայն դրա մասին բացահայտ չի հայտարարել՝ կառավարական կոալիցիայի ներսում սկանդալից խուսափելու համար։ Մերցի ոշորման մասին գրում է բրիտանական The Times պարբերականը՝  վակայակոչելով կանցլերին մոտ կանգնած աղբյուրներին։

«Մերցին մոտ կանգնած աղբյուրները ենթադրում են, որ նա դեռևս կողմ է Taurus հրթիռները հանձնելուն, բայց դժկամությամբ է դրա մասին բացահայտ խոսել, քանի որ չի ցանկանում հրապարակային վեճ իր նոր կոալիցիոն գործընկերների՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) հետ», - գրում է Times-ը։

Պարբերականը հիշեցնում է, որ Գերմանիայի նախորդ կառավարությունը՝ սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցի գլխավորությամբ, բազմիցս մերժել է Ուկրաինային Taurus հրթիռներ մատակարարելու գաղափարը։

Ապրիլի կեսերին ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում Մերցը թույլատրել էր Գերմանիայի կողմից Ուկրաինային Taurus թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորությունը իր եվրոպացի գործընկերների հետ համաձայնությամբ։

Մայիսի 26-ին Մերցը WDR-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և այժմ Գերմանիան վերացրել են Ուկրաինային ռազմական մատակարարումների սահմանափակումները, և Կիևը կարող է հեռահար զենքերով հարձակվել Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախների վրա։ Ավելի ուշ կանցլերը պարզաբանել է, որ որոշումն ընդունվել էր մի քանի ամիս առաջ։