Ամերիկայի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների նոր դադարեցումը կարող է պայմանավորված լինել պաշարների կրճատմամբ, սակայն Ուկրաինան կարծում է, որ իրեն ստիպում են քաղաքական զիջումների գնալ, հաղորդում է The Economist-ը։ 

«Ուկրաինան պատերազմի սկսվելուց ի վեր ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մի քանի ուժեղ ռմբակոծությունների։ Դժվար թե ավելի վատ ժամանակ լիներ Ամերիկայի համար՝ թանկարժեք հակաօդային պաշտպանության սարքավորումների մատակարարումը դադարեցնելու համար։ Այնուամենայնիվ, ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, որ հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը Պենտագոնը վերադարձրել է հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զենքեր տեղափոխող բեռնատար ինքնաթիռները եվրոպական բազաներ, որտեղից դրանք ցամաքային թռիչքներով կտեղափոխվեն Ուկրաինա», - գրում է The Economist-ը։ 

Նշվում է, որ Վաշինգտոնը դադարեցրել է Կիևին բոլոր տեսակի զենքերի մատակարարումը, սակայն ԱՄՆ-ն պաշտոնապես հերքում է այս տեղեկությունը։